National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2022
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումին եւ ԱՊՀ երիտասարդական ՄԽՎ նիստին
1 / 3

2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումի ընթացքում բարձրաձայնել է ՀՀ պատվիրակության անդամ, ֆորումի զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հրավիրելով ԱՊՀ գործընկերների ուշադրությունը:

Պատգամավորը շեշտել է, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է:

Լիլիթ Մինասյանն անդրադարձ է կատարել ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) զանգակատունն ու գմբեթը հանցավոր դիտավորությամբ պայթեցնելուն, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված հայերի պատվին կանգնեցված հուշարձանները ոչնչացնելուն:

Նա շեշտել է, որ երկխոսության միջոցով փոխադարձ ատելության, ագրեսիայի, անհանդուրժողականության մթնոլորտի բացառումը պետք է դառնա այսօրվա երիտասարդության եւ ապագա սերունդների գլխավոր առաքելությունը:

Նշենք, որ հունիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում էր ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումը: Միջոցառումը կրում էր «Երիտասարդ խորհրդարանականներ՝ հայացք դեպի Համագործակցության ապագանե խորագիրը:

Ֆորումին, որը նվիրված էր Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 10-ամյակին, Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի երիտասարդ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը մասնակցել է հետեւյալ թեմաներով կլոր-սեղան քննարկումներին. «Օրենսդրական գործունեության փաստացի ուղղություններն ու երիտասարդների իրավունքների ու շահերի ապահովումը», «Երիտասարդական հանրային դիվանագիտություն. միջտարածաշրջանային համագործակցություն եւ ԱՊՀ երկրների ընդհանուր շահեր», «Երիտասարդությունը եւ ռուսաց լեզուն. ԱՊՀ-ում ազգամիջյան հաղորդակցության լեզվի պահպանման եւ զարգացման մեթոդներ»:

Խորհրդարանականները Տավրիդյան պալատում մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին:

Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդության դերն էր մշակութային ժառանգության պահպանման եւ ժողովրդական արվեստի զարգացման գործում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am